Սպասվում է վարչապետի հրաժարականը
Վաղը՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11։00-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել։ Ենթադրվում է, որ հրաժարական կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ցանկանում ենք ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 9-10-ին, վարչապետի հրաժարականը պետք է լինի մինչև հոկտեմբերի 16-ը։ Գործող Սահմանադրության տրամաբանությամբ՝ եթե հոկտեմբերի 16-ին վարչապետը հրաժարական ներկայացնի, ապա դրանից հետո 2 անգամ վարչապետի թեկնածու չառաջադրվի՝ Խորհրդարանը կլուծարվի հոկտեմբերի 31-ին։ Ամենայն հավանականությամբ՝ արտահերթ ընտրությունը կկազմակերպվի դեկտեմբերի 9-ի կիրակի օրը, թեպետ՝ դեկտեմբերի 10-ն էլ խորհուրդ ունի՝ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։