Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանաչապատ տարածք է սալիկապատվում. Անահիտ Բախշյանն ահազանգում է (տեսանյութ)

Քաղաքականություն
43712899_1939773172736301_6915282167039787008_n-1

Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին «SOS, ԱՀԱԶԱՆԳ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի ձևավորվել, տալ նման հանձնարարություն: Կանխեք, խնդրում եմ»: «Ա1+»-ի հարցի իպատասխան տիկին Բախշյանն ասաց, որ մինչ այս պահը դեռ իր ահազանգի վերաբերյալ պաշտոնական արձագանք չի ստացել։