Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» դաշինքի հրավերով Երևանում են «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչները (տեսանյութ)

Քաղաքականություն
2-10

«Ծառուկյան դաշինք» խմբակցության հրավերով Հայաստանում են ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության ներկայացուցիչները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի գլխավորությամբ։ Վերջիններս հանդիպեցին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։ Հանդիպման ժամանակ Նևերովն ու Ծառուկյանը փաստել են, որ կուսակցությունների միջև գործակցությունն արդյունավետ է։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը և պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այցին վերաբերող լուսանկարները Գագիկ Ծառուկյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։ Հյուրերը այցելել են նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»։