A
A
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շարունակվում է. այսօր գլխավոր քարտուղար կընտրեն
Երևանում շարունակվում է երեկ մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Այսօր կլսվի Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն: Կընդունվի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երևանյան հռչակագիրը։ Այսօրվա նիստում պաշտոնապես կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ամսաթիվը: Նախատեսված է նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: