A
A
Ղեկավարների կանայք շրջում են Երևանում
ՖՄԿ մասնակից պետությունների, կառավարությունների ղեկավարների և նախարարների ամուսինների համար նախատեսված մշակութային ծրագրով հյուրերն այսօր այցելել են «Մեգերյան Կարպետ»։
Նրանց ուղեկցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Այսօր այցելություն կլինի նաև «Մատենադարան»։
Իսկ վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ՖՄԿ կառավարությունների նախարարների ամուսիններն այցելելու են Երվանդ Քոչարի թանգարան, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոն և Կասկադ համալիր։
Այցը կավարտվի «Ֆրանկոֆոնիայի ավանում»։