Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հին նախարարը. Գաբրիել Ղազարյանը՝ Սպորտի նախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
gabriel

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաջողություն մաղթեց նորանշանակ նախարարներին եւ տեղեկացրեց իր նոր որոշման մասին։ «Որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին», - ասաց նա: Վարչապետը նաեւ ավելացրեց՝  ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու միջնորդությունն արդեն ներկայացվել է։ Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը 2014-ի մայիսից 2016-ի սեպտեմբերը եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իսկ դրանից հետո՝ մինչ այս պահը զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրեց  նոր մարզպետների նշանակման մասին։ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ, իսկ Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետ։