Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Հասարակություն
6e7a5b45b81ae8d62a184ad1610e65e9

Բարսելոնայում 85 տարեկանում մահացել է աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Սեպտեմբերի վերջին երգչուհին Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում  բուժում էր ստանում։ Հիշեցնենք, որ 2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այցելել է նաև Արցախ։  2014-ի հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցի պատճառով Մոնսերատ Կաբալյեն հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։