Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Փաշինյանի հեղինակությունը չլիներ, ժողովուրդը պատգամավորներին կուտեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnarik1

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Հանրապետականների տված խոստումներին չի հավատում: «Վերեւներում գտնվողները որակով շատ ցածր են հայ ժողովրդից, նրանց պետք է հանել ԱԺ-ից, բայց շարունակում են կառչած մնալ իրենց պաշտոններից եւ պետականամետություն չեն ցուցաբերում»: Ստեփան Գրիգորյանը կտրականապես դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: «Ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ն մայիսին կգնա արտահերթ ընտրությունների: Հանցագործներ, ուրիշ բան չունեմ ասելու, իրենք հակահայկական վարք են ցուցաբերում, նրանք բոլորը կջնջվեն: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, այն օրը  նրանց ժողովուրդը կուտեր»: Քաղաքագետը պատրաստ է անվճար ուսուցում անցկացնել հանրապետականների համար: «Որ անգրագետ եք ոչինչ, ես պատրաստ եմ ձեզ սովորեցնել, հայ ժողովուրդը արժանի չի ձեր նման անկիրթ պատգամավորների: Դուք կարող է պատգամավոր ե՞ք ծնվել, էլ չեմ ասում առանձին խուլիգան պատգամավորների լկտի պահվածքը: Ժողովուրդն արդեն ասել է, թե  ում է վստահում եւ ում ընտրեց Երեւանի ավագանու ընտրություններին»: Այս պատգամավորները վախենում են դուրս գալ եւ քայլել փողոցում: Ձեր պարտականությունն է դուրս գալ եւ լսել ձեր հասցեին ուղղված թթու խոսքերը, հավելում է Ստեփան Գրիգորյանը: