Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստը, մեծ դժվարությամբ, բայց կայացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-uxix-live111

Երեկ մեկնարկել է ԱԺ նիստերի հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի` այսօր առավոտյան ժամը 10-ին պետք է մեկնարկեր հերթական նիստը, սակայն այդ պահին նիստն սկսելու համար բավարար քանակի պատգամավորներ չէին գրանցվել։ Սա, թերևս, երեկվա իրադարձությունների հետևանք է։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն, արտահերթ նիստով, ընդունեց խնդրահարույց փոփոխություն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց հակահեղափոխության փորձ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելու փորձ։ Այսօր նախատեսված նիստն, ըստ օրենքի, կհամարվեր չկայացած, եթե 4 ժամվա ընթացքում, այսինքն՝ մինչև ժամը 14-ը, չգրանցվեին 53 պատգամավոր։ Ի վերջո քվորումն ապահովվեց, և կատարվեցին նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկություններ։ Քվեարկությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը»։ Կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններիև լրացումների նախագիծը ևս ընդունվեց։  Հավանության արժանացավ նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագիծը։ Խորհրդարանը հաստատեց նաև գազի և էլէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կազմը։ Հիշեցնենք, որ այսօր կկայանա կանոնակարգով նախատեսված հարց ու պատասխանը կառավարության անդամների հետ։