Իրավաբանությունը զարգացնելու փոխարեն ձեր ֆանտազիան եք զարգացնում. Պետրոսյանը` Մարուքյանին (տեսանյութ)
Ինձ համար տարօրինակ է, որ իրավաբաններն են գուշակությամբ զբաղվում, իր ելույթում ասաց «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով քիր առաջ ելույթում ունեցած «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին: «Եթե դուք վարչապետի հետ խնդիրներ ունեք, դա ձեր ներքին հարցն է, այն մի տեղափոխեք ԱԺ: Եթե ԱԺ-ն բնականոն աշխատանք պետք է իրականացվի եւ դա խոչընդոտվում է, ապա այս նախագծով ամրագրում ենք այդ աշխատանքները խոչընդոտումից»,-ասաց նա: Փոխարեն իրավաբանները խոսեն հակասահմանադրական կարգով ԱԺ-ը աշխատանքները տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին, նշեց պատգամավորը: «Ինչ ա նշանակում գալ, կանգնել այստեղ եւ իրավաբանությունը զարգացնելու փոխարեն զարգացնել ֆանտազիան կամ գուշակությամբ զբաղվել»: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: