Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որպես անձ ես նախընտրում էի ուրիշին, բայց ընտրել եմ ուրիշ քաղաքական ուժի. Սամվել Խուդոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Samvel-Xudoyan-1

«Ես տատանվում էի 2 հոգու միջև, բայց հետո հասկացա՝ ավելի ճիշտ է քաղաքական ուժին ընտրել, ոչ թե անձին»,- «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ընտրություն կատարելուց հետո ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Շատ վտանգավոր շրջանում ենք ապրում, հազիվ պրծել ենք ավազակապետական դիրքորոշումներից և հիմա պետք չէ ռիսկի գնալ: Քաղաքական ուժն է կարևոր, ոչ թե անձը: Որպես անձ ես նախընտրում էի ուրիշին, բայց ընտրել եմ ուրիշ քաղաքական ուժի»: Ըստ Սամվել Խուդոյանի՝ ոմանք քարոզարշավի սկզբում իրենց վարկանիշը գցեցին, բայց հետո կարողացան վերականգնել: Վերջինս կարծում է՝ վատն այն է, որ մեզ մոտ չկա պրոֆեսիոնալ մասնագետների վարձելու սովորություն, որպեսզի խորհուրդներ տան: Հաճախ այն ինչ անում են, իրենց թվում է, թե լավ է, բայց ճիշտ հակառակ արդյունքներն են տալիս: «Այսօր մենք լավերից լավն ենք ընտրում, իսկ այն ժամանակ խայտառակություն էր»: