Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ 4 ժամ ունենք, բոլորը կգան ընտրության. հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն
yntr

Շենգավիթ համայնքի 8/23 ընտրատեղամասում քվեարկությունը հանգիստ է ընթանում։«Ա1+»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Թերեզա Առաքելյանը նշեց,  որ խախտումներ, միջադեպեր չեն գրանցվել. «Մեր ընտրատեղամասում 1982 ընտրող  կա, այս պահի դրությամբ ընտրել է 635-ը։ Ընտրություններն ընթանում են խաղաղ։ Դեռ 4 ժամ ունենք, բոլորը կգան ընտրության»։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընթացքը նման է նախորդ ընտրություններին։