Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ թույլ է ընտրողների մասնակցությունը. Արթուր Գասպարյան

Քաղաքականություն
artur-gasparyan

«Ժողովրդական ուղի կուսակցության անդամ» Արթուր Գասպարյանը քիչ առաջ Ա1+-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առայժմ ոչ մի խախտում չեն արձանագրել: «Ենթադրում ենք, որ այդպես խախանդ էլ կգնա, որովհետև իրավապահ մարմինները աննախադեպ հսկողություն են իրականացնում և կաշկանդված չեն որևէ անօրինական գործողություն աչքից բաց թողնելու»: Արթուր Գասպարյանը նաև նշում է, որ ի հեճուկս բոլոր «գելլափների» և սոցիալական հարցումներ իրականացրած կազմակերպությունների՝ աննախադեպ թույլ է ընտրողների մասնակցությունը: «Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, հազիվ կապահովվի 40-45 տոկոս մասնակցություն, ի տարբերություն, նախապես սոցիալական հարցումների միջոցով տարածված 70-72 տոկոս մասնակցության»: