Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Խաչատրյանը ոչ մի առաջարկի մեջ չի տեսել բնակֆոնդի մասին փոփոխությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
e4a2c048369967396ce8f3b06e1e4cdb

Բյուջեեն լցնելու տարբեր ձեւեր կան. Երևանի նախկին քաղաքապետ   Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ոչ մի կուսակցության առաջարկների մեջ չի տեսել բնակֆոնդի մասին փոփոխությունները։ «Այն քաղաքական ուժը, որը ստանձնելու է քաղաքի կառավարումը, պետք է սա օրակարգային դարձնի։ Մեր հարստությունը բնակֆոնդն է, տրանսպորտը չէ, կանաչը չէ, այլ հենց  բնակֆոնդը։ Սովետական տարիներին քանդվում էին հին շենքերը, նորերը կառուցում, այդպես կառուցվեցին Դավիթաշենը, Ավանը։  Կարևոր է, որ քաղաքացին իմանա, թե որքանով է ապահով, երբ գտնվում է իր բնակարանում։ Երբ 60-ական թվականներին շենքերը կառուցվում էին Աջափնյակում, այդ շենքերը նախատեսվում էին 40 տարվա համար։ Հիմա այդ շենքերի ժամկետներն անցել են։ Ոչ ոքի մոտ չտեսա նաև, թե ինչպիսի քաղաք են ուզում տեսնել այդ թեկնածու քաղաքական ուժերը։ Այսինքն` ինչպիսին են ուզում տեսնել Երևանը, որից հետո արդեն լուծումները կտրվեն։ Բայց ամեն տարի նույն ծրագրերը, նույն մտքերը գրել...։ Պետք է ձևը փոխեն կառավարման, թեկուզ 200 միլիարդանոց ծրագրեր բերեն, ֆինանսավորում գտնեն, իրագործեն տարիների ընթացքում»,- Մեդիա կենտրոնում քննարկմանն ասաց Վահագն Խաչատրյանը։ Բնակֆոնդի մասին քննարկումների ժամանակ քաղաքային իշխանությունները նշում են, որ ֆինանսներ չունեն։ Վահագն Խաչատրյանը այսպես է պատասխանում. «Նույնը ասում են՝ ֆինանս չկա՝ տառապեք տրանսպորտի ձեռքը, ֆինանս չկա մետրոյի նոր կայարանների համար, ցանկացած ժամանակ ասում են՝ փող չկա, բայց երբ նայում ես Երևան քաղաքի բյուջեին ծաղիկների, փուչիկների, կոնյակների համար փող կա»,- ասում է նա։ Ըստ նրա՝ բյուջեն լցնելու տարբեր ձեւեր կան. «Կարելի էր ասել, որ մետրոյի կայարանի համար ամեն ամիս 1000 դրամ տանք, ֆոնդ կստեղծենք, որը հնարավորություն կտա մետրոյի շինարարությունը իրականացնել,  որը երևանցիների համար ամենակարևորն է»։ Նոր քաղաքային իշխանությունը պետք է զբաղվի նաև Երևանի կենտրոնի գերբնակվածության հարցով։ «Լավ կլիներ ուսումնական հաստատությունների հետ միասին շատ գերատեսչական շենքեր քաղաքի կենտրոնից հանեին։ Հայտնի ճարտարապետ կար, Երևանի գլխավոր ճարտարապետն էր Նարեկ Սարգսյանը։ Նրան պետք է պատասխանատվության կանչել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Երևանում։ Նա  գնում էր, ման էր գալիս Երևանի բակերում, ազատ տեղ էր գտնում ու ասում էր՝ էստեղ պետք է կառույց լինի, բնակելի շենք կամ բիզնես կառույց։ Մեկ էլ մարդիկ տեսնում էին, որ իրենց բակում, որտեղ ազատ շնչելու հնարավորություն կար, շենք է կառուցվում»,- ավելացնում է նա։