A
A
Ակնկալիքներ ունեմ, որ կլինենք ավագանու 3 կուսակցություններից մեկը. Մ. Շահգելդյան
«Օրինաց Երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը ևս քվեարկեց: Նա ասաց, որ այս ընտրությունները շատ կարևոր են, քանի որ հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են: «Մենք աջակցել ենք հեղափոխությանը և աջակցելու ենք, քանի որ կարևոր խնդիրներից է ժողովրդավարության կայացումը Հայաստանում: Այս ընտրությունները պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, առանց վարչական ռեսուրսի օգտագործման և կարևոր են և Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման համար»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ըստ օրենքի՝ 3 կուսակցություն պետք է ընդգրկվի Երևանի ավագանիում: «Մեծ ակնկալիքներ ունեմ, որ կլինենք այդ երեք կուսակցութկյուններից մեկը»,- նշեց Մհեր Շահգելդյանը: