Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՍՇԿ-ն կոչ է անում չմասնակցել ընտրություններին. հայտարարություն

Քաղաքականություն
hayastani-socialistap218806-1-1

Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցության հայտարարությունը.  Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցությունը ի սկզբանե որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը սոցիալիստական ուղով զարգացնելու քաղաքականությունը և պայքարում է ՀՀ-ում Սոցիալիզմի վերականգնման շուրջ:  Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում որևէ քաղաքական ուժ, որը որդեգրել է սոցիալիզմի ուղին: Այդ իսկ պատճառով ՀՍՇ կուսակցությունը կոչ է անում չմասնակցել ընտրություններին: Մենք չենք կարող համագործակցել կամ մեր վստահության քվեն տալ կապիտալիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող որևէ քաղաքական ուժի: Կարծում ենք՝ կապիտալիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող որևէ քաղաքական ուժի չի կարելի վստահել նույնիսկ մարաքաղաքի կառավարումը:             Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցության քաղխորհուրդ                                                                                                                   21.09.2018թ.