Ռեֆորմիստների գերնպատակը կանաչ Երևանն է
Ռեֆորմիստների կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ամփոփեց մամլո ասուլիսով։ Հիշեցրին իրենց կարգախոս՝ «Կանաչ Երևան»: «Ես նորից անդրադառնամ մեր ծրագրային այն կետին, որ կստեղծենք կանաչապատ գոտիներ՝ հատուկ կենդանիների սիրահարների համար: Մենք ուզում ենք ստեղծել կացարանները անտեր շունիկների համար, ինչպես նաև այն շունիկների, որոնք տերեր ունեն՝ հատուկ կանաչապատ գոտի ստեղծել»,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը: Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նաև ավելացրեց, որ իրենց համար չկան առջնային և երկրորդական խնդիրներ. բոլոր հարցերին անդրադառնալու են: «Չկան թիրախային խնդիրներ: Ասում են՝ ձմեռը լինելու է ձնաշատ, քաղաքը պետք է արժանի ձևով նախապատրաստել դրան: Զբաղվելու ենք նաև աղբահանության հարցով, տրանսպորտային խնդիրները լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Արտակ Ավետյանը: Ավելին՝ տեսանյութով: