Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստ. օրակարգում կա գաղտնի հարց (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitleddd-desi5gn

ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում 21 հարց է, որից 13-ը՝ չզեկուցնող, մեկը՝ գաղտնի։ Հիշեցնենք, որ սովորաբար հինգշաբթի օրերին անցկացվող կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է «Շանթ 2018» զորավարժությունների կապակցությամբ։ Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, կառավարության նիստը նախագահում է վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանը։ Կառավարության նիստում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու որոշում կայացվեց։ Գործադիրը նաև որոշեց հոկտեմբերի 21-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնել Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում։