Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդը ադեկվատ չէ, չի հասկանում, որ ինքն անցել է, իր ժամանակն անցել է. Ազատ Արշակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Azat-Arshakyan

«Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերականգնել վասահությունը, այլապես չէր հայտարարի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել»,- կարծում է Առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ռոբերտ Քոչարյանն էլ այն ժամանակվա լիդերն էր, առաջնորդ էր անազատության, հետադիմության, զրկանքներ պարտադրող ռեժիմի առաջնորդն էր ինքը: Էդ ժամանակների  ղեկավարը սպառնում է նոր ժամանակներին»: Ազատ Արշակյանը խորհուրդ է տալիս չզայրանալ Քոչարյանի հայտարարություններից, նրան պետք է  կարեկցել: «Մարդը ադեկվատ չէ, չի հասկանում, որ ինքն անցել է, իր ժամանակն անցել է: Ժամկետանց որեւէ ապրանք, այդ թվում նաեւ օրացույցային երեւույթներ, չենք կարող վերականգնել: Նրա սպառնալիքը ծիծաղելի է: Մենք պետք է ասենք՝ լավ էլի, մի հատ տուռնիկ գտի, մի երկու հատ  ձգվի, հանգստացի»:  «Ժողովրդավարական շարժման ղեկավարը չի կարող լինել բռնապետ: Ռոբերտ Քոչարյանը սրտաճմլիկ հայտարարություններ է անում, ասելով, որ Փաշինյանը բռնապետ է»-, ասում է Արշակյանը: «Ռոբերտ Քոչարյանի դեպքում նկարագիր է: Մարդը, երբ որ առաջին դեմքն էր, գլխավոր պաշտոնյան էր Հայաստանի, հսկայական վնաս տվեց հայկական պետությանը: Միայն այն, որ ամերիկյան գրանտը տեղ չհասավ, մեր գյուղացիությունը զրկվեց ինֆրաստրուկտուրայից, նա վատություն արեց մեր գյուղացիներին, վատություն արեց մեր հայրենիքին: Հիմա էլ է վատություն անում, ասում է՝ ես կդիմեմ, ես աշխարհին կբերեմ ձեր վրա, ես կբերեմ ձեր վրա դժբախտություն, պատիժներ, ես վատություն եմ անելու ձեզ»:  Նրա խոսքով՝ լավ չէ, որ Քոչարյանը խեղճանում է  եւ շփոթվում:  «Չի սազում առաջին դեմքին, հերոսին, նախագահին, միակ ալֆա արուին, էդ ալֆա արուն ամորձատված կանգնել է հասարակության առաջ, ստերիլ, չի կարելի: Պահիր քեզ, պահիր, փորձի արդարանալ»:  Ազատ Արշակյանը  հիշեցնում է այն տարիները, երբ Քոչարյանն էր փակել , այսինքն բանտարկել հրահանգում : «Երբ որ ինքը փակում էր, չէր մտածում, որ էդ փակվողները նույնպես արժանապատվություն ունեն, ազատություն  ունեն, հարաբերություններ ունեն իրենց հարազատների հետ, ուզում են զբաղվել իրենց մասնագիտությամբ: Երբ ինձ էին փակել, ոչ դատ, ոչ դատաստան, ասում էին՝ այո՛, փակել ենք, որովհետեւ նա հանցագործ է, իր օրոք էին անում»:  Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ Արշակյանը նշեց, որ բարեբախտություն է, որ երկու պաշտոնյաներ ժամանակից միջոցներով են քննարկումներ անում: «Մի ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնողները այդ խոսակցությունները «Տեցի» կռուգում էին տանում՝ «ռազբորկաների» ժամանակ, պպզած «տռուբի» վրա: Ազատ Արշակյանը չի կարեւորում, թե որ ուժերն են տարածել նրանց խոսակցությունը ՝ ներքին, թե՝ արտաքին: Ըստ նրա՝  դա արվել է Հայաստանին վնասելու համար, իսկ Հայաստանին վնասողը հակառակորդ է: