A
A
Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի գործի վերաբացման հիմնական նպատակը իրեն փակելն է: «Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»: Վարչապետը վստահեցրեց՝ օլիգարխներին զինաթափելու գործողություններն ընթացքի մեջ են: «Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք», -ասաց նա: