«Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ». Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի խումբ քաղաքացիների հետ կառավարության դիմաց պահանջում էր, որպեսզի հայկական բանակի ստորաբաժանում չուղարկեն Սիրիա : Նրա խոսքով, Սիրիայում՝ Ռուսաստանին աջակցելով, Հայաստանը դեմ կգնա ամբողջ աշխարհին. «Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ, դա մեր աշխարհասփյուռ հայությանը դարձնում է ահաբեկչության թիրախ, սա մեծ քաղաքական սխալ է»: Ըստ Տիգրան Խզմալյանի, ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է Սիրիայում նոր ռազմական գործողություններին. «Եթե ավել զինվորներ ունենք, թող գնան սահման, այլ ոչ թե ռուսական զորքերի հետ Թուրքիայում խայտառակեն մեզ»: Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին ներքաշում է սիրական պատերազմի մեջ, որպեսզի Հայաստանը նրա հետ արյունով կապված լինի. «Մենք դա չպետք է թույլ տանք, ոչ մի դեպքում»: