Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժություն՝ պայմանական պատերազմի սցենարով

Քաղաքականություն
Arcrun-Hovhannisyan

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով,  «Շանթ» զորավարժությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին,  կստուգի ու կփորձարկի բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները՝ պայմանականորեն պատերազմի վիճակ ստեղծելով ողջ երկրում. «Սցենարով նախատեսված և անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը»: Լրագրողները հետաքրքրվում են՝ ինչու՞ Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու, ինչին Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ է պատասխանում. «Արցախի Հանրապետությունն այլ պետություն է»: Նրա խոսքով, զորավարժությունը լինելու է հրամանատարաշտաբային, ինչը զորքերի կրակային վարժություն չի նախատեսում: Ըստ ՊՆ քարտուղարի՝ զորավարժությունը կտևի 3 օր: