Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Աժ հերթական նստաշրջանը մեկնարկեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c08b5789f2731d84a7e2c468c95717c9

Մեկնարկել է վեցերորդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանը։ Օրակարգի հաստատումից հետո պատգամավորներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ Ընթացիկ քառօրյայի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է մի շարք թափուր պաշտոններում ընտրություն անցկացնել։  Մասնավորապես, նախատեսված է ՍԴ դատավորի, Վճռաբեկ դատարանի անդամի և նախագահի, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ԿԲ խորհրդի անդամի, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն։  Օրակարգային հարցերի քննարկումն սկսվեց ԿԲ խորհրդի անդամի ընտրությանը վերաբերող հարցով։ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։