Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգության» քարոզարշավը կմեկնարկի Ազնավուրի հրապարակից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-15

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավանագու ընտրությունների քարոզարշավը կսկսի Շառլ Ազնավուրի հրապարակից՝ սեպտեմբերի 10-ին ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Երկուշաբթի մենք հանդես կգանք ծրագրային ելույթներով, մեր քաղաքացիներին կներկայացնենք մեր առաջարկները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մայրաքաղաք Երևանը նոր փոփոխություններից հետո պետք ունի նոր մեթոդաբանական մոտեցման։ Մենք ասում ենք, որ ավագանիում և քաղաքապետարանում հայտնվելու պարագայում, մենք վեր կլինենք կուսակցական շահերից, կլինենք քաղաքացիական մոտքեցմամբ։ Չի լինելու որևէ հարց, որ կլուծվի առանց մասնագիտական խմբերի վերլուծության»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկել է ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով, որտեղ կլինեն հեղափոխական բոլոր ուժերը։ «Սակայն եթե այդպես չստացվեց, ապա մենք համարեցինք,  որ պետք է ներկա լինենք քաղաքապետի ընտրություններում առանձին՝ զուգահեռ առաջարկով»,- ասաց նա։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկար տարիներից հետո հնարավորություն է ընձեռվել Հայաստանին ունենալ արդար և ազատ ընտրություններ, որով հնարավոր կլինի հպարտանալ ամբողջ աշխարհում։ «Մենք համարում ենք,  որ մեկ առանձին թիմը չի կարող լուծել քաղաքի հարցերը, և պետք է հավաքվի այնպիսի թիմ, որ մենք չվախենանք մեզ շրջապատել խելացի մարդկանցով»,- նշեց նա։ Ավելին՝ տեսանյութում