Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում ծեծի են ենթարկել գեղասահորդուհի Սոֆյա Պոլիշչուկին

Քաղաքականություն
sport-polishuk

Մոսկվայում հարձակում են գործել գեղասահքի Գրան-պրիի հաղթող Սոֆյա Պոլիշչուկի վրա: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, 18-ամյա մարզուհուն, երբ վերադառնալիս է եղել պարապմունքից,  մոտեցել է իր ծանոթներից մեկը եւ փորձել վերցնել բջջային հեռախոսը: Մարզուհին ընդդիմացել է: Այդ ժամանակ զայրացած տղան սկսել է ձեռքով հարվածել նրա դեմքին եւ փորձել խեղդել աղջկան: Սոֆյա Պոլիշչուկին հաջողվել է ազատվել հարձակվողի ձեռքից և դիմել է մոտակա ոստիկանության բաժին: Հիվանդանոցում կատարել են դատաբժշկական քննություն: Բարեբախտաբար, մարզուհին լուրջ վնասվածքներ չի ստացել: Նշենք, որ Սոֆյա Պոլիշչուկը նախկինում հանդես էր եկել Ալեքսանդր Վախնովի հետ՝ պարային զույգերի մրցումներում: Անցած մրցաշրջանում նրանք հաղթել էին Ավստրալիայի Գրան-պրիում, իսկ Իտալիայում զբաղեցրել էին 2-րդ տեղը: