Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը չի դառնա կոնսոլիդացնող ուժ». Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-shirinyan-1

Քաղաքագետ Լևոն Շիրնյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի ոչ ոքի միավորել իր շուրջ: «Մուտիլովկա են անում, սակայն չի ստացվելու: Նրանք ձայն էլ չեն ստանալու, թող չթպրտան»,- ասում է քաղաքագետը: Հիշեցնենք, որ երեկ «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ինքը կդառնա կոնսոլիդացնող ուժը Հայաստանում: «Նա փորձում է կոնսոլիդացնել կողոպուտով հարստացածների խումբը, օլիգարխների: Այդպիսի բաների մի հավատացեք: Սուտ է այդ հայտարարությունը»,-  մեկնաբանեց Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի հետադիմությունն է փորձում միավորվել ու սկսել են հեղափոխության դեմ գործել:  Նա նշում է, որ պետք է օր առաջ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Ժողովրդին ոտքի կանգնեցնել և Ազգային ժողովը  արձակել: Այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, նրանք  ձևավորվել են կեղծիքով»,- ասում է նա:   Ավելին՝ տեսանյութով: