Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Հասարակություն
bc41187ec80660e597e56b492f161fda

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:  Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատել Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգևոր հովիվ: