ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ին5-8 տարվա ընթացքում Երեւանը կապող շուրջ 8-9 երթուղային գծերում նախատեսվում է ունենալ հաշմանդամներին հարամարեցված գոնե մեկ միկրո կամ սովորական ավտոբուս: «Մատչելիությունն անկախություն է» ծրագրի շրջանակներում հաշմանդամները պաշտոնյաների հետ այսօր քննարկում էին հասարակական տրանսպորտից օգտվելու հետ կապված իրենց խնդիրները:
Միկրոավտոբուսների դեպքում քննարկման մանակիցները խնդիրը մի փոքր ավելի բարդ համարեցին, քանի որ հաշմանդամների ազատ ելումուտն ապահովող վերելակի տեղադրման համար պետք է տեղահանվեն մի քանի նստատեղ: «Յունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, հաշմանդամ Սամսոն Խաչատրյանը, սակայն նշեց, որ մայրաքաղաքի ռելիեֆային առանձնահատկություններից ելնելով` երբեմն միկրոավտոբուսներն ավելի շարժունակ ու հարմար են լինում, քան ավտոբուսները: ՀԿ-ին նույնիսկ դիմել է մի մասնագետ, որը պատրաստակամ է բոլոր միկրոավտոբուսները մատչելի գներով հարմարեցնել հաշմանդամներին:
«Ես գիտեմ շատ հաշմանդամների, որոնք ապրում են արտերկրում ու շատ կարոտել են իրեն հայրենի հողն ու ջուրը: Նրանք, սակայն, չեն կարող գալ այստեղ, քանի որ Հայստանում իրենց համար ազատ տեղաշարժվելու հարմարավետ պայմաններ ստեղծված չեն»,- ավելացրեց Սամսոն Խաչատրյանը:
«Փյունիկ» հաշմանդամների միությունը վերոհիշյալ ծրագիրն անցկացնելու է մարտի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ծրագրի շրջանակներում սոցհարցում է անցկացվել , որին մասնակցել է 100 հաշմանդամ, 107 ուղեւոր եւ 9 երթուղիների 45 վարորդներ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի գծով պատասխանատուներ: Ինչպես նշեց «Փյունիկ» ՀԿ-ի «Մատչելիությունն անկախություն է» ծրագրի ղեկավար Սամսոն Խաչատրյանը, հարցումների նպատակն էր պարզել վերոնշյալ բոլոր կողմերի դիրքորոշումները տրանսպորտային միջոցները հաշմանդամներին հարմարացնելու վերաբերյալ:
«Վարորդների միայն 21 տոկոսն էր լավատեղյակ հաշմանդամների համար տրանսպորտային հատուկ պայմանների անհնրաժեշտության մասին, իսկ ուղեւորներից՝ 11 տոկոսը: Վարորդներն ու ուղեւորները պատրաստակամ են օգնելու հաշմանդամներին, բայց չեն պատկերացնում՝ ինչպես»,- նշեց Խաչատրյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալան հարցերի նախարարության ներկայացուցիչ Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ տարվա վերջ կներդրվի նաեւ «սոցիալական տաքսի» ծառայության գաղափարը: Ինչը ենթադրում է տաքսիներ` նախատեսված հաշմանդամների համար: Քննարկումները դեռ շարունակվում են: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցիչ Արսեն Գասպարյանը նշեց, որ Հայաստան ներմուծված «Ռենո» մակնիշի ավտոբուսներից մեկը արդեն հարմարեցված է հաշմանդամներին: Շուտով կլինի այդ ավտոբուսի շնորհանդեսը: