Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Պաշտոնական
bnapahpanutyan-ev-ynderqi-teschakan-marmin

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ   ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման  դեպքով  հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Իրականացված ստուգումներ՝

  1. «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
  2. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
  3. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
  Փայտանյութի  ապօրինի տեղափոխում Արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ Արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Ընդերքի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։       Հողերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։   Մթնոլորտի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել  է  1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Էկոփորձաքննություն Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։       Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կայացվել է վարչական տուգանքի  4  որոշում՝  250.000 ՀՀ դրամի չափով։   Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ: