Աբոնեմենտային համակարգը հանդիսատես կավելացնի ամենահին տիկնիկային թատրոնում
Հայաստանի ամենահին՝ Գյումրու Ստեփանոս Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում անելիքներ շատ կան։ Նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը թվարկում է խնդիրները։ «Թատրոնում շուրջ 30 տարի ներքին հարդարման ոչ մի աշխատանք տեղի չի ունեցել։ Հիմա ցանկացած պատ, նայում ես՝ խայտառակ վիճակ է, փորձում ենք բարերարների օգնությամբ կարգի բերել»,- ասում է նա։ Թատրոնում հատկապես արական սեռի դերասանների պակաս կա։ 83 տարվա ընթացքում փոխվել է շատ բան՝ տարածքը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակը՝ երեխաներին ճանաչելի դարձնել հայկական հեքիաթի շունչը՝ նոր ոգով։ Անկախ ամեն ինչից, թատրոնը հանդիսատեսի պակաս չունի։ Ի դեպ, երբ ներդրվի դպրոցական աբոնեմենտային համակարգը, հանդիսատեսը կավելանա։ Գյումրեցի երեխաները սիրում են տիկնիկային ներկայացումները, եւ երբ տրվի նրանց երեք մշակութային հաստատություն ընտրելու հնարավորություն, հաստատ մեկը կլինի ամենահին տիկնիկային թատրոնը։ Ավելին՝ տեսանյութով։