A
A
Սպառնացել էր պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. կեղծ ահազանգ (տեսանյութ)
Այսօր մի քաղաքացի ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:
Մեր նկարահանոող խումբը դեպքի վայրում է։ Պարզվեց՝ ահազանգը կեղծ է։ Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:Աշխատակիցները վերադառնում են իրենց աշխատասենյակներ։