Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատժամիջոցները կարող են ընդգրկել նաեւ Հայաստանը. Հրանտ Բագրատյան

Քաղաքականություն
Untitledwe

ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է հայտարարել։ Ռուսաստանի վարչապետ  Դմիտրի Մեդվեդևը  համարում է, որ այդ պատերազմին   պետք է արձագանքել քաղաքական, տնտեսական, հարկ եղած դեպքում էլ  այլ մեթոդներով։  Օգոստոսի  22-ից ուժի մեջ են մտնելու ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ –ն հայտարարել էր    Իրանի նկատմամբ  պատժամիջոցներ կիրառելու մասին ։ Ինչպես կազդի Հայաստանի վրա՝  մեր  հարեւանների նկատմամբ դրսեւորվող  Վաշինգտոնի  կոշտ   դիրքորոշումը ։ Մեր  հարեւանների վերաբերյալ  Վաշինգտոնի այս  դիրքորոշումը Հայաստանի  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ,  բասացասաբար  կազդի Հայաստանի տնտեսության վրա։ «Պատժամիջոցների արդյունքում  Ռուսաստանի  տնտեսական աճը  կզրոյանա։  Ռուսաստանն ու Իրանը մեր  գործընկերեներն են, ու եթե  այնտեղ  վիճակը վատանա, նրանց   գնողունակությունը  կիջնի, հետեւաբար, հայկական ապրանքներ  չեն կարող գնել։   Միակ առավելությունն , ըստ  իս այն է,   որ որոշակի    քանակությամբ ապրանքային ռեսուրս է ազատվում, բայց  մենք չենք կարող Իրանից նավթ ներմուծել , քանի որ այդ երկիրը  նավթից ստացած բենզին կամ ավիակերոսին չի վաճառում,  չունի նման վերամշակման հզորություններ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Նման քաղաքական իրավիճակում միակ շահողն, ըստ Հրանտ Բագրատյանի,   դա ԱՄՆ է,   որը արդեն արձանագրել է   տնտեսական  4 տոկոսանոց աճ.  «Ես դեռ չգիտեմ, արդյոք այդ պատժամիջոցները կարող են ընդգրկել նաեւ Հայաստանը։ Այսինքն ոչ  թե ուղղակի  մեր ապրանքների վրա, այլ մեզ արգելեն։ Չնայած մինչեւ հիմա    ԱՄՆ ըմբռնումով է  մոտեցել մեզ։  Ես  չգիտեմ խորության աստիճանը»։