Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար

Քաղաքականություն
nikol-pashinyan

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի  որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի եւ  Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝  օգոստոսի 17-ին` ժամը 18.30-23.00-ն Հանրապետության հրապարակում հավաք եւ  ժ.20.00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։  Հիշեցնենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ լրանում է իր  վարչապետ ընտրվելու 100 օրը։ Նա  առաջարկել է օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք անցկացնել։ «Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Բացի այդ, ցանկանում եմ հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետո»,- ՖԲ ուղիղ եթեերում ասել է Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը կարեւորել է բոլոր քաղաքացիների մասնակցությունըւ հանրահավաքին եւ նշել, որ դա անհրաժեշտ է ապագայի կայուն հիմքերը դնելու եւ գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար: Նիկոլ Փաշինյանը նշել էր նաեւ, որ հանրահավաքի ընթացքում  միաժամանակ անդրադառնալու են այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվել է կառավարությունն այս ընթացքում եւ որոնց լուծմամբ ներկայում զբաղվում է: