Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփի վարչակազմը կիրառում է «վիշապային» պատժամիջոցներ. Դ. Պեսկով

Քաղաքականություն
peskov

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները   անօրինական են եւ հակասում են  միջազգային իրավունքի նորմերին:    ԱՄՆ  նոր պատժամիջոցները կիրառում է  Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար:  «Նոր պատժամիջոցները Սոլսբերիի գործի հետ կապելը անհիմն է,   Ռուսաստանը կապ չունի  քիմիական զենքի կիրառման հետ,  ոչ ԱՄՆ-ը  , ոչ էլ Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չեն ներկայացրել կասկածների հետ կապված. Այստեղ անտեղի են որեւէ   վերջնական քննարկումներ: Մեր ֆինանսական համակարգը կայուն է »,- ասել է նա:  ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն էլ Թրամփի վարչակազմի նոր   պատժամիջոցները որակել է «վիշապային»:   Նշենք, որ օգոստոսի 22-ից ուժի մեջ կմտնեն  Ռուսաստանի նկատմամբ  ԱՄՆ-ի նոր  պատժամիջոցները: Այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել էր ԱՄՆ  Պետքարտուղարությունը:  ԱՄՆ նոր պատժամիջոցները պատրաստվում է կիրառել 2 փուլով:  Առաջինով կարգելվեն  Ռուսաստան ներկրել ազգային անվտանգության հետ կապված ապրանքատեսակներ՝ հիմնականում    էլեկտրոնային սարքեր և երկակի օգտագործման համար նախատեսված պարագաներ:  ԱՄՆ Պետքարտուղարության տեղեկացմամբ, Վաշինգտոնում այժմ սպասում են,   պաշտոնական Մոսկվայի  երաշխիքներին, առ այն, որ հետագայում   չի գործածի քիմիական ու կենսաբանակ զենք եւ թույլ կտա իրականացնել   անկախ փորձաքննություն:    Այս պահանջները կատարելու համար Ռուսաստանին տրվել է   3 ամիս:  Եթե  դրական հստակ պատասխան չլինի,   ապա  կհետեւի պատժամիջոցների  2 փուլը:      Սա ենթադրում է ԱՄՆ-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների   մակարդակի նվազում, բոլոր տեսակի, բացի սննդամթերքը, ապրանքատեսակների  արտահանման ու  ներկրման խիստ սահմանափակումներ, ինչպես նաեւ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեպի ԱՄՆ թռիչքների կասեցում:     ԱՄՆ այս հայտարարությանը առաջինը դրական  արձագանքեցին Մեծ Բրիտանիայում:  Ըստ NBC հեռուստաընկերության, վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակից հայտնել են, որ ողջունում են ԱՄՆ այս քայլը:   Նկատենք, որ պատժամիջոցների մասին տեղեկությունները առաջ է բերել նաեւ ռուսական ռուբլու կտրուկ անկում:  Օգոստոսի 9-ին  մոսկովյան բորսայում   ամերիկյան մեկ դոլարը  դոլարը արժեցել է   65,  5  ռուբլի: Նման բարձր  ցուցանիշ վերջի ն անգամ գրանցվել  է ապրիլին:  Մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում ռուբլու անկումը կշարունակվի հասնելով մինչեւ 70 ռուբլի 1 ամերիկյան  դոլարի համար :