Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի դրական բան կա, որ նա ֆիլմերում այլևս չի նկարահանվի». Ռուբեն Բաբայանը Հայկ Մարությանի թեկնածության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben-babayan

Երևանի քաղաքապետին պետք է ընտրի երևանցին, այլ ոչ թե ավագանին, իսկ ավագանին պետք է կուսակցականացված չլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Հայկ Մարությանին՝ նշեց.   «Մի դրական բան կա նրա առաջադրման մեջ՝ նա ֆիլմերում այլևս չի նկարահանվի։ Սա դրական է։  Իսկ այլ արգելափակում չկա, թե ինչ մասնագիտության մարդ է, նշանակություն չունի։ Կարող է լինել  և՛ դերասան,  և՛ ճարտարապետ, և՛ քանդակագործ, կապ չունի»,- ասաց նա։ Ըստ նրա՝ կարևորն է կառավարման համակարգ ձևավորել և լավ թիմ հավաքել քաղաքը՝ ղեկավարելու համար։ «Մեր քաղաքական մշակույթի մեջ, ցավոք սրտի, մտավ «ասիականությունը»։ Հայաստանը Ադրբեջանը չէ։ Սակայն վերջին տարիներին, ղեկավարվելով անհատների ճաշակին համընթաց, Երևանը և Հայաստանը կորցրեցին իրենց դեմքը։ Պետք է հասնենք նրան, որ քաղաքը չկառավարվի մեկ անձի ճաշակով»,- ավելացրեց Ռուբեն Բաբայանը։ Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ևս ավելացրեց,  որ փոփոխությունների համար պետք է փոխել հին համակարգը։ «Նոր կառավարիչները պետք է բերեն ոչ իրենց հարմար համակարգ, այլապես, ոչինչ չի փոխվի: Եթե գալիս են ու փորձում են հարմարվել հին համակարգին, ապա կտապալվի»,- ասաց նա։ Անդրադառնալով օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին Ռուբեն Բաբայանը նշեց, որ անպայման մասնակցելու է, քանի որ այդ կերպ կուժեղացնի Հայաստանի ինքիշխանությունը։ «Ես ուզում եմ՝ Հայաստանի ինքնիշխանությունը հաստատվի։ Այս վերջին ամիսների ընթացքում ամենամեծ բանը հաստատելն էր, որ Հայաստանը ինքնիշխան է։ Նա, ով համարում է, որ այս երկրի տերն է, պետք է մասնակցի այդ հանրահավաքին»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։ Ավելին՝ տեսանյութով։