Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանեցյան. Վարկած կա՝ Աբրահամյանի գործարանում գտնված զենքը կիրառվել է Մարտի 1-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-1-1

Հայտնաբերված զենքերը հնարավոր է օգտագործվել են 2008թ մարտի 1-ի դեպքերի ժամանակ. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ զենքերը, մեր ունեցած տվյալներով, օգտագործվել են, կա 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իդենտիֆիկացնել՝ որ զենքից է կրակվել, շատ հնարավոր է՝ այդ 300-ից մեկը լինի այդ զենքերից»: Վանեցյանը չի կարող ասել, որ այդ զենքերը կիրառողը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, բայց հավելեց,  որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք ներառված չեն իրավապահ համակարգում, այսինքն՝ եղել են թիկնապահներ, կողմնակիցներ: Արթուր Վանեցյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը միակ կասկածյալն էր, թե՞ կան էլի պաշտոնյաներ: «Գիտե՞ք,  ինչ հարցեր եք տալիս, մենք հիմա օպերատիվ գործողություններ ենք իրականացնում: Եթե ասեմ՝ այս մեկը կա, որևէ պատասխան կամ արձագանք չեմ կարող տալ»,- նշեց նա: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հերքեց, թե Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության։