Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանին պաշտպանում են միայն փողով, վարձով մարդիկ». Վ. Կարապետյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9Z_rGDYn0IQ

 «Խոսքի ազատության դահիճը՝ Ռոբերտ Քոչարյանը, չի խուսափի արդարադատությունից». ՀԱԿ անդամ

«Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա խուսափել արդարադատությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

 «Ես վստահ եմ, որ պատիժը չի կարողանալու Քոչարյանը՝ խոսքի իրավունքի, խոսքի ազատության դահիճը, մեկը, որի օրոք տեղի ունեցավ Մարտի մեկյան սպանդը խուսափի պատասխանատվությունից»,-ասաց Կարապետյանը:

ՀԱԿ անդամի համար տարօրինակ չէ 40-ից ավելի պատգամավորի ստորագրությունը՝ Մարտի մեկի գործով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նա ավելին էր ակնկալում. «Իրենք պետք է փողոցները հեղեղեին ու հեռուստաընկերությունները ու խոսեին, գովաբանեին, պաշտպանեին  իրենց իշխանության ժամանակ հարստություն դիզելու օգնած մարդուն»:

ՀԱԿ ներկայացուցիչը ենթադրում է, որ այսօր կրկին դեր է խաղում փողը:

«Բոլորս գիտենք, որ Քոչարյանը մեծ հնարավորություններ ունի եւ տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում փաստաբաններ վարձելու, միգուցե գրասենյակի ղեկավարին, որպեսզի մեկ-երկու դրական խոսք ասեն: Այն մարդիկ, ովքեր չեն վճարվում Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ լռում են»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:

https://youtu.be/5SVaUFw_fII

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունները հարապարակվեցին հասարակության ճնշման արդյունքում:  Կարծում է Կարապետյանը. «Ես իրենց կոչ եմ անում՝ եկեք,  հարապարակային դարձրեք ձեր պաշտպանությունը, ժողովուրդը պետք է ձեզ լավ իմանա, ձեզ լավ ճանաչի, որպեսզի համապատասխան վերաբերմունք ցուցաբերի ձեր նկատմամբ»:

Վլադիմիր Կարապետյանը պատասխանում է բոլոր նրանց, ովքեր Մարտի մեկի համար  մեղադրում են ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր-Պետրոսյանին . «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ -որ խախտում արած լիներ, օրենք խախտած լիներ, ապա քառասուն օրը, հետո Սերժ Սարգսյանի տասը տարվա ժամկետը բավական էր, որպեսզի իրենք միջոցներ ձեռնարկեին, քանի դեռ ոչ մի բան չեն արել, բացի տնային կալանքի ապօրինի գործադրելուց, նշանակում է այսօր խոսելը պարզապես օդ կրակել է»:

Կոնգրեսի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը վստահ է, որ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա չի ազդի: Ըստ Կարապետյանի, այսօր մեր դիվանագիտությունը պետք է Հայաստանի բարեկամ երկրներին ակտիվ կերպով բացատրի, թե ինչ  գործընթացներ են  տեղի ունենում մեր երկրում: