Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարհատ Պետրոսյանը կնշանակվի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Քաղաքականություն
fa8f5268ae934889f1b0da7e6348f0ef

Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է՝ Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշված է նախագծում: Հիշեցնենք՝ այս պաշտոնում նա փոխարինում է Մարտին Սարգսյանին: