Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտակ Զեյնալյանը ո՞նց է պատկերացնում իր համատեղելը. ես անձամբ չեմ պատկերացնում». Ալեն Սիմոնյան.Aravot.am 

Քաղաքականություն
alen

«Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի դաշինքով: Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ խոսքը ի՞նչ դաշինքի մասին է՝ «Ելքի» հետ մասնակցությա՞ն մասին է, որը հիմա դեռ քննարկվում է, թե՞ հնարավոր է ՔՊ-ն դաշինքով մասնակցի այլ ուժերի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարող է «Ելքի» հետ էլ լինել, կարող է այլ ֆորմատով էլ լինել, որեւիցե բան բացառված չէ»:  Հարցին՝ հնարավոր չի՞ պաշտոնյան քարոզարշավ անի, ընտրվելու դեպքում այլ պաշտոնի տեղափոխվի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում նման համատեղում: Չեմ պատկերացնում ինչպես է համատեղելու, այսինքն, 20 օր, 1 ամիս թողնելու է արդարադատության նախարարությունը ու գնա սկսի զբաղվել քարոզարշավո՞վ, հա՞: Ես չեմ պատկերացնում, որ 6-ից հետո ինքը քարոզարշավ անի, դա իմ կարծիքն է»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ