Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում

Պաշտոնական
15336477289983

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ