Միայն ծիրան արտահանվել է 78%-ով ավել. գյուղնախարար (տեսանյութ)
Հայաստանից օգոստոսի 1-ի դրությամբ ծիրանի արտահանման աճ է արձանագրվել նախորդ ողջ տարվա համեմատ։Այսօր ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նաև նշեց, որ նախորդ տարի արտահանվել է 28 հազար 884 տոննա ծիրան, իսկ այս տարի արդեն՝ 50 հազար տոննա: «Երեկվա դրությամբ միայն ծիրան արտահանվել է 78 տոկոսով ավելի: Սեզոնն արդեն վերջանալու վրա է, հիմնականում արտահանվում է սառնարաններում պահված ծիրանը,. 2017-ին արտահանվել է 120 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի յոթ ամիսներին 100 հազար տոննա»,- ավելացրեց նախարարը: Արթուր Խաչատրյանը նաև նշեց, որ եթե ոռոգման ջուրը խնդիրներ չստեղծի, ապա գյուղատնտեսության տեսանկյունից լավ տարի է։ Այս տարի, ըստ նախարարի, կարկուտն էլ այդքան վնաս չի տվել։ Ավելին՝ տեսանյութով։