Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կույրերի միավորման» անդամները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3

Այսօր Իսահակյանի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում «Կույրերի միավորման» անդամները: Նրանք պահանջում են, որ միավորման նախագահ Արբել Հակոբյանը, որը ղեկավարում է 60-ականներից՝  հրաժարական տա, իսկ միավորումը  լուծարվի։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ  արտահերթ համագումար պետք է նշանակվի վարչության նոր կազմ ընտրելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում կգտնվող տարածքները կամ վաճառվում են կամ չնչին գնով տրվում վարձակալության: