Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայի Հանրապետության նախագահը այցելեց Մատենադարան

Կարևոր լուրեր Պաշտոնական
IMG_9339

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում: Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Իտալիայի Հանրապետության նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: