Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյան. Քոչարյանին ներկայացված մեղադրանքը «ծայրաստիճան մտահոգիչ» է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
-0r2WzpLInU

«Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Հանրապետության երկրորդ նախագահը քրեական  հետապնդման մեջ է։ Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, կարծում եմ՝ այդ փաստարկները պետք է ներկայացվաքծ լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը, սակայն չի պարունակում իրավական տարրեր, ավելին՝ ես այնտեղ տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ՝ և օրենքի, և տերմինաբանության մեջ »,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստին: