Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետն Ալիևի հետ հանդիպելու ու բանակցելու պատրաստակամություն է հայտնել. Արմենպրես

Քաղաքականություն
nikol-4

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո  Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար պայմաններ ստեղծելու, կոռուպցիայի և մենիշխանության դեմ պայքարելու հարցում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշ վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել Հայաստանի հեղափոխությունից ու փորձել նման փոփոխություններ անել նաև Ադրբեջանում: Կարծում եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության աճը կապված է այս իրադրության հետ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունները երկրի ներքին խնդիրներից բնակիչների ուշադրությունը փորձում են շեղել Լեռնային Ղարաբաղի հարցի միջոցով: «Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Ցանկանում եմ հստակեցնել սա. ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: Ավելին՝ այստեղ