Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի մեկի ողբերգական դեպքերի քաղաքական պատասխանատուն միայն Ռոբերտ Քոչարյանն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_20180727_120601

Մարտի մեկի ողբերգական դեպքերի քաղաքական պատասխանատուն միայն Ռոբերտ Քոչարյանն է: Կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քոչարյանի երեկվա հարցազրույցը, ըստ քաղաքագետի՝ պաշտպանական միջոց էր եւ ակնհայտ շեղումը բուն մեղադրանքից նրա ունեցած միակ  հնարավորությունը:

 

«Փաստերի եւ փաստարիկների այս ծանրության ներքո, նա այլ բան չունի անելու, քան այն ինչ նա ասաց, ինչի մասին նա ասաց, ինչպես նա ասաց:  Ընդ որում՝ իշխանությանն  էլ անվանեց՝ ճանապարհները փակող իշխանություն, ճանապարհները փակելով դարձած իշխանություն, ինչը զավեշտ է, որովհետեւ պետական  հեղաշրջմամբ իշխանություն ստացած  անձը տեռորիստական ակտի արդյունքում իշխանությունն ամրապնդած անձը, գոնե այլ իշխանությունների հասցեին պոզ ու պոչ չպետք է կպցներ»,-«Ա1+»-ի հարցին ի պատասխան  ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: