ԳԵՏԵՐԸ «ԿԱՏԱՂԵԼ ԵՆ».ՋՐՀԵՂԵՂ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 27-ի` լույս 28-ի գիշերը Մարտունու տարածաշրջանում տեղացած հորդ անձրեւների հետեւանքով գետերը դարձյալ դուրս են եկել հուներից եւ արտակարգ իրավիճակի պատճառ դարձել: Վարդենիկ գետը,հեղեղելով ափամերձ տարածքները,արմատահան է արել ծառեր, քշել ափամերձ ժայռերից պոկված բեկորները,ողողել ափապաշտպան կառույցներն, հողամասերն ու Վարդենիս-Երեւան ավտոմայրուղու Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածը սպասարկող կամուրջը` Վարդենիկում:
Կամուրջը կիսափուլ վիճակում է: Այս ճակատագրին էին արժանացել նաեւ Արծվանիստ եւ կարճաղբյուր համայնքներում գտնվող կամուրջները:
Իսկ ավտոմայրուղու ասֆալտը մեր աչքի առաջ շարունակում էր ճաքեր տալ: Աղետի վայրում էին Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանը, փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, Արտակարգ իրավիճակների վարչության եւ Ոստիկանության աշխատակիցներ: Փորձ էր արվում կարգավորել խաթարված երթեւեկությունը եւ վթարավերականգնողական որոշակի աշխատանքներ ձեռնարկել:Ջրի մակարդակը մինչ այս պահը իջնելու միտում չունի,իսկ երեկոյան ժամերին դրա առավել բարձրացման վտանգը կա:
Անտառի ճանապարհամերձ որոշ հատվածներ էլ են հեղեղվել:
Մարտունու «Զանգակ» ՀԸ