Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
a1shtanga-1

Հայաստանի ծանրոդները հերթական մեդալները նվաճեցին Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:   Մինչեւ 15 տարեկան ծանրորդներ մրցաշարում 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը երկամարտի 249 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ ճանաչվել Եվրոպայի փոխչեմպիոն: Նա արծաթե փոքր մեդալներ նվաճեց նաեւ պոկում (108 կգ) եւ հրում (141 կգ) վարժություններում:   Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Կառլոս Նասարը, որը ցույց տվեց 260 կգ (113+147) արդյունք:   Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից հանդես կգա Հարություն Գրիգորյանը, որը նախնական տվյալներով համարվում է գլխավոր ֆավորիտը: