A
A
ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց: Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաեւ մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց եւ անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքին: Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է այս հղումով։