A
A
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը՝ Չեխիայի փոխչեմպիոն
Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում, որը կայացավ Պարդուբիցե քաղաքում: Մեր գրոսմայստերը տարավ 6 հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն եւ վաստակած 7 միավորով բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սերգեյ Մովսեսյանը հռչակվեց առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ 23-ամյա ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին, որը տարավ 7 հաղթանակ եւ բոլորից շատ միավոր վաստակեց՝ 7,5: Մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանից, 6 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը: